Թալինում հիմնվել է 7.5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան

Թալինում հիմնվել է 7.5 հեկտար տարածք զբաղեցնող արևային ֆոտովոլտային էլեկտրակայան

PanARMENIAN.Net - Ակբա բանկի աջակցությամբ Թալինում հիմնվել է ևս մեկ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան։ 7․5 հեկտար տարածք զբաղեցնող «Թալին-2» կայանը կապահովի տարեկան 10․5 մլն կՎտ էլեկտրաէներգիա:

Նախագիծն իրականացնելու համար անցկացվել է հանրային 4 լսում և փորձագետների որոշմամբ ընտրվել է Թալինը. այստեղ արևային օրերի քանակն ավելի շատ է, ինչը կանաչ էներգիայի արտադրման գլխավոր պայմաններից մեկն է։

Արևային կայանը սկսել է աշխատել փետրվարից։

«Մեր գործընկերների հետ դեռևս նախագծային փուլում սկսեցինք աշխատանքները: Բավականին շատ հարցեր կային, որոնց պատասխանները դեռ չգիտեինք, բայց ճանապարհ անցանք իրենց հետ: Ընթացքում օգտագործեցինք բանկային որոշ պրոդուկտներ, վարկային միջոցներ կիրառվեցին նաև միջազգային ֆոնդերով: Արդյունքում ստացանք հետաքրքիր պրոյեկտ»,- նշել է Ակբա բանկի վաճառքների խթանման և ռեգիոնալ կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանը:

Էլեկտրակայանն ունի 5ՄՎտ դրվածքային հզորություն. «Թալին-2»-ի շնորհիվ տարեկան կկանխվի 10.200 տոննա ածխաթթու գազի արտանետում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---