Մոհամմադ Խաթամի. Կրոնական գործոնը չի կարելի դիտարկել որպես պատերազմների պատճառ

PanARMENIAN.Net - Աշխարհում տեղի ունեցող պատերազմների պատճառը պետք է որոնել քաղաքական եւ տնտեսական շահերի մեջ: Այդ մասին ասել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Խաթամին Ստամբուլում ընթացող «Քաղաքակրթությունների երկխոսություն» գագաթնաժողովում: «Կրոնը մեծ ազդեցություն ունի մարդկանց կյանքի, մշակույթի եւ զարգացման վրա: Սակայն կրոնական գործոնը չի կարելի է դտարկել որպես պատերազմների պատճառ»,-նշել է իրանցի քաղաքական գործիչը, հաղորդում է TRT-2 հեռուստաալիքը:



Մոհամմադ Խաթամին «Քաղաքակրթությունների երկխոսության» կենտրոնի նախագահն է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---