Կիևում ռուս զինծառայողին ցմահ ազատազրկման են դատապարտել![]() 23 մայիսի 2022 - 19:57 AMT PanARMENIAN.Net - Կիևում ցմահ ազատազրկման են դատապարտել 21-ամյա ռուս զինծառայող Վադիմ Շիշիմարինին, որին ուկրաինական զինված ուժերը գերի էին վերցրել։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել Սումիի շրջանի 62-ամյա բնակչի սպանության մեջ։ Ռուս զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Ուկրաինայի ՔՕ 2-րդ մասի 438 հոդվածով՝ պատերազմի օրենքների խախտում, ուղեկցված՝ միտումնավոր սպանությամբ, գրում է «Կոմերսանտը»։ Գործով առաջին դատական նիստը տեղի է ունեցել մայիսի 18-ին, դատավարությունը տևել է մեկ շաբաթ։ Փաստաբանն ասել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Կրեմլը զինծառայողի պաշտպանության տարբերակներ կփնտրի։ Ըստ Ուկրաինայում կատարված քննության, սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 28-ին։ Ուկրաինական աղբյուրների համաձայն Շիշիմարինը հրամանատարի հրամանով մի քանի անգամ կրակել է անզեն մարդու վրա։ Հրամանը տված անձը ևս ձերբակալվել է, սակայն նրա անունն ու այլ մանրամասներ չեն հրապարակվել։ Շիշիմարինը իր վերջին խոսքում ասել է, որ զղջում է և «չէր ուզում սպանել»։ ![]() ![]() Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները «Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |