«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն ներկայանում է նաև բրիտանական շուկայում

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն ներկայանում է նաև բրիտանական շուկայում

PanARMENIAN.Net - «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն իր գործունեության 28 տարվա ընթացքում քրտնաջան աշխատանքի և տրամադրած որակյալ ծառայությունների շնորհիվ շարունակում է զբաղեցնել ֆինանսաբանկային ոլորտում առաջատար դիրքեր, իսկ ընկերության համար բիզնես ռազմավարություն դարձած հաճախորդամետ մոտեցումն օր օրի ավելացնում է «Ֆասթ Կրեդիտի» տրամադրած ծառայություններից օգտվողների թիվը:

2016 թվականից ընկերությունը ներկայանում է նաև բրիտանական շուկայում, իսկ 2020-ից Fast Credit UK-ին կից գործում է Fjewellery ոսկերչական խանութը, որն արդեն ունի 5 մասնաճյուղ Լոնդոնում, երկուսն էլ կառուցման փուլում են։ Ոսկերչական խանութների ցանցում ներկայացված է 6000-ից ավելի տեսականի:

Fjewellery-ն ունի սեփական ծրագրային ապահովում, որը ներառում է մեծ քանակությամբ զարդերի մշակման և ցուցակագրման նորարարական լուծումներ: Ավտոմատացված համակարգը հնարավորություն է տալիս մշակել և շատ արագ հաճախորդին ներկայացնել ավելի քան 300 զարդի մասին տեղեկատվություն:

Fjewellery խանութների ցանցը նպատակ ունի մոտ ապագայում համախմբել բոլոր մեծ ու փոքր արտադրողներին մեկ վայրում՝ այսպիսով իրականացնելով նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդի ցանկությունները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---