Ընդդիմությունը հայտնել է իր ակտիվիստների տներում խուզարկությունների մասին

Ընդդիմությունը հայտնել է իր ակտիվիստների տներում խուզարկությունների մասին

PanARMENIAN.Net - Ընդդիմության առաջնորդները հայտնել են իրենց ակտիվիստների տներում խուզարկությունների մասին։

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ խուզարկում են կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանը:

«Արսենին պայքարից չեք կարողանալու հետ պահել, նրա պայքարը հանուն Հայաստանի է, հանուն Արցախի է և հանուն հայի է: Արսե՛ն ջան, պինդ մնա, մեր պայքարը արդար է և անկասելի:

Հ․Գ․ Նաև տեղեկացա, որ նույն ժամին խուզարկություններ են սկսել ընդդիմադիր մի խումբ այլ գործիչների բնակարաններում: Տղե՛րք, պայքարը շարունակվում է, ամեն ինչ լավ է լինելու», - գրել է Վանեցյանը:

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՅԴ անդամների բնակարաններում խուզարկությունների մասին։

«Այս պահին ոստիկանությունը խուզարկություններ է իրականացնում Տավուշի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի ՀՅԴ անդամներից շատերի բնակարաններում», - գրել է Սաղաթելյանը։

Ընդդիմադիրները վաղ առավոտից դուրս էին եկել երթի, նրանք շրջափակել էին ԱԳՆ շենքը։ Ընդդիմադիր պատգամավորները մտել են շենք, խոսել են ԱԳ փոխնախարարի հետ։ «Արցախի ժողովրդի իրավունքները չեն կարող ուրանալ, Արցախի ժողովրդի անկախությունն այլընտրանք չունի»,–ասացին պատգամավորներն ԱԳՆ փոխնախարար Մնացական Սաֆարյանին։ Այնուհետև նրանք հեռացել են շենքից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---