Միշելը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը՝ «շոշափելի առաջընթաց է գրանցվել»

Միշելը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը՝ «շոշափելի առաջընթաց է գրանցվել»

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների առաջին հանդիպումը երկու երկրի սահմանին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում ՝ նշելով, որ եռակողմ հանդիպման արդյունքում շոշափելի առաջընթաց է գրանցվել։

«Ջերմորեն ողջունում եմ սահմանազատման հանձնաժողովների առաջին հանդիպումը հայ-ադրբեջանական սահմանին՝ միջպետական սահմանի սահմանազատման և կայուն իրավիճակի ապահովման ուղիների քննարկումն առաջ տանելու նպատակով։ Շոշափելի առաջընթաց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո»,-ասվում է գրառման մեջ։

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել էր, որ կողմերը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ «Քննարկվելու են սահմանազատման հետ կապված բոլոր հացերն ու այն, ինչպես կարելի է լավագույնս կայունություն ապահովել»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---