Մոտ 250,000 մարդու անձնական տվյալների արտահոսք է եղել25 մայիսի 2022 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 24-ին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ էլեկտրոնային անծանոթ հասցեից ստացել են մոտ 250,000 քաղաքացու անձնական տվյալները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, տան հասցե, անձնագրի տվյալներ: Ըստ նամակի հեղինակների` դրանք պատկանում են բեռնափոխադրումներով զբաղվող Globbing ընկերության հաճախորդներին։ Նամակի հեղինակները չեն ներկայացել, բայց պնդում են, թե դեռևս մեկ տարի առաջ են զգուշացրել Globbing-ին, որ կարող է տեղի ունենալ հաճախորդների անձնական տվյալների արտահոսք, սակայն ընկերությունն անտեսել է իրենց այդ նախազգուշացումը, ուստի իրենք որոշել են պատժել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը մոնիտորինգ է սկսել՝ պարզելու, թե Globbing ընկերությունը արդյոք պատշաճ է իրականացրել իր հազարավոր հաճախորդների անձնական տվյալների պաշտպանությունը։ Այդ մասին ասել է գործակալության պետ Գևորգ Հայրապետյանը։ Նա նշել է, որ քանի դեռ պատասխան չունեն, կարող է պարզվել, որ, օրինակ, սա Globbing-ի բազան չէ։ Globbing-ը պնդում է, թե հրապարակված նյութերում կան տվյալներ, որոնք երբևէ գրանցված չեն եղել ընկերության համակարգում, ինչից կարելի է եզրակացնել, որ դրանք կարող են հավաքագրված լինել տարբեր աղբյուրներից։ Ընկերությունը նաև տեղեկացրել է, որ իրենց համակարգում չեն պահպանվում մարդկանց բանկային քարտերի տվյալները, անձնագրային նկարներ, իսկ տեղի ունեցածի հետ կապված նախատեսում են դիմել իրավապահներին։ Կիբերանվտանգությամբ զբաղվող CyberHub-ի համահիմնադիր Արթուր Պապյանի խոսքով` համադրել են հրապարակված տվյալները և պարզել` ցանկում առկա մարդիկ Globbing-ի հաճախորդներ են։ Պապյանի խոսքով` անձնական տվյալների նման արտահոսքը վտանգավոր է և կարող է մարդկանց վնաս պատճառել, այդ թվում` ֆինանսական։ Նախորդ երեք տարում հայաստանյան պետական ու մասնավոր ընկերություններից գրանցվել են անձնական տվյալների մոտ մեկ տասնյակ արտահոսքեր: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի ներկայությամբ միջադեպի առնչությամբ 7 ձերբակալված կա Նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում անհնազանդության ակցիաներ են. Փողոցներ են փակվում, կառավարության դիմաց ցույց է Քաղաքացիների կողքին ընդդիմադիր պատգամավորներ կան Նախարար․ 2026–ից բուհ կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով Տավուշի մարզում 2021–22 թվականներից փորձարկվում է հանրակրթության նոր չափորոշիչը |