ՀՀ և ԿԽՄԿ նախագահները քննարկել են Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի ապահովման կարևորությունը![]() 25 մայիսի 2022 - 17:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ: Խաչատուրյանը հատկապես ընդգծել է Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանում մինչ օրս պահվող հայ ռազմագերիների, պատանդների և քաղաքացիական անձանց վերադարձի ապահովման կարևորությունը: Նախագահը մեծապես կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունն այս գործում: Հանդիպմանը քննարկվել են նաև Արցախյան պատերազմի ընթացքում անհետ կորածների որոնողական աշխատանքների ընթացքի շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանի նախագահի կողմից բարձրացրած հարցերն առաջնահերթություն են իր համար և իր ղեկավարած կառույցի ուշադրության ներքո են: Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն, անդրադառնալով Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայերին, ասել էր, որ Ադրբեջանը դեռևս պահում է 38 անձի՝ ռազմագերու, պատանդի և այլ կարգավիճակով անձանց, որոնց գերությունը հաստատել է նաև Ադրբեջանը։ 38-ից 3-ը քաղաքացիական անձ է։ ![]() ![]() Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին Ավելի վաղ ԱՀ նախագահը հանդիպել էր Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ Նա նշել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի կարող անտարբեր և լուռ մնալ Այդ մասին հայտարարել է պետնախարար Ջեյմս Քլեվերլին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |