24 ժամ ջուր չի լինի Արաբկիրի և Աջափնյակի մի շարք հասցեներում

24 ժամ ջուր չի լինի Արաբկիրի և Աջափնյակի մի շարք հասցեներում

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին Երևանի Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանում 24–ժամյա ջրանջատում է նախատեսված, տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

«Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 26-ին` ժամը 10.00-ից, մինչև մայիսի 27-ը` ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը`

Ղափանցյան, Գրիբոյեդովի, Արղության, Բակունցի, Հակոբյան, Թավրիզյան, Այգեկցու, Գ.Արծրունի, Ռիգայի, Սևքարեցի Սաքոյի, Հ. Սահյան, Հ. Էմինի, Մանուշյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25, 27, 29 փողոցներ, Հր. Քոչարի 7, 9, 11, 12, 14, 16-25, 27, 28, 29, 44 շենքեր, Վ. Փափազյան 12, 15, 16, 16/1, 17, 17/1, 19, 21, 21/1, 21/2, 21/3, 22, 22/2, 24, 25, 26, 27 շենքեր, Վաղարշյան 15, 15/1, 15/2, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 26 շենքեր, Ադոնցի 10, 12, 14, 16, 18, 19, 20, 21, 23, 25, 27 շենքեր՝ իրենց կոտորակներով, Ա․ Խաչատրյան փողոց՝ իր նրբանցքներով, Գյուլբենկյան 25, 27, 29, 29/1, 33, 34/1, 35, 35/1, 36, 37, 37/1, 38, 39, 39/1, 39/2, 40, 41, 43 շենքեր, Կասյան 10, 12 շենքեր, Հակոբյան 8, 10 շենքեր և փակուղի, Սունդուկյան 19, 21, 23, 25, 27, 29 շենքեր, Մալխասյանց փողոց և նրբանցք, Վրացական 1-10 շենքեր և 4-րդ նրբանցք, Մամիկոնյանց 47, 49 շենքեր՝ իրենց կոտորակներով, Ն. Զարյան 1-ից-24 շենքեր իրենց կոտորակներով և մասնավոր տներ, Կոմիտասի 1, 3, 7, 9, 10, 11, 12, 14, 16, 18, 20, 22, 23, 27, 29, 31, 34, 25/2, 36, 36/5, 36/7, 37/1, 38, 38/1, 38/2, 40, 42, 44, 45, 45/1, 46, 48, 48/1, 50 շենքեր՝ իրենց կոտորակներով, թիվ 26 մանկապարտեզ, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամաս:

Մայիսի 26-ին` ժամը 10.00-24.00 կդադարեցվի նաև Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Նազարբեկյան, Գ-1 թաղամասերի և Սիլիկյան հին խճուղու ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

 Ուշագրավ
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ
---