Փաշինյան․ Ընդդիմությանը պետք չէ խանգարել «մինչև քոք մաշվել»25 մայիսի 2022 - 18:45 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում, անդրադառնալով մեկ ամսից ավելի շարունակվող ընդդիմության բողոքի ակցիաներին, ասել է, թե այդ ակցիաների քաղաքական նշանակությունը սպառված է, և այժմ արդեն դրանք ավելի շատ ուղղված են հասարակության դեմ և մի փոքր զիջում են Ծիծեռնակաբերթի խճուղու փլուզմանը՝ անհարմարություններ պատճառելու առումով։ «Այդ պրոցեսը սկսվել է քաղաքական շեշտադրումներով և ընդդիմությունն ավելի քան 1 ամիս բոլոր քաղաքական միջոցներով, ակցիաներով հնարավորություն է ունեցել իր ասելիքն ասելու։ Սովորաբար նման ակցիաների նպատակը հետևյալն է՝ հանրությանը ներգրավել պրոցեսի մեջ և ձևակերպել կոնկրետ քաղաքական պահանջ։ Ակնհայտ է, որ դա տեղի չի ունեցել»,-ասել է նա։ Ըստ նրա, տեղի ունեցողի հիմնական իմաստը «հանրությունից վրեժ լուծելն է՝ 2021-ի հունիսի ընտրությունների արդյունքների համար»։ Նա նշել է, որ ընդդիմությունն ընտրությունների ժամանակ մի քաղաքական կարգախոս էր հրապարակել, որ իշխանությանը մինչև քոք մաշեցնելու է։ «Հիմա տեսնում ենք, որ, չկարողանալով դա իրականացնել, հիմա այդ ուժն ինքն է իր նկատմամբ այդ կարգախոսն իրականացնում։ Պետք չէ խանգարել նրանց մինչև քոք մաշվելու»,- ասել է նա, ակնարկելով Ռոբերտ Քոչարյանի՝ 2021 թվականի ընտրապայքարի ժամանակ արած արտահայտությունը։ «Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |