Հավայան կղզիների նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 42-րդ նահանգը

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հարազատ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ-ի 42-րդ նահանգը: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Ներկայացուցիչների պալատի HR 192 բանաձեւով ապրիլի 24-ը հայտարարվել է «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:



«Հավայան կղզիների նահանգի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն արտացոլում է բոլոր ցեղասպանությունների հարցում ԱՄՆ ամուր եւ բարոյական կեցվաքծի օգտին ամերիկյան հանրության կողմից աճող աջակցությունը»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:



Նահանգի ընդունած բանաձեւում ասվում է.«Շուրջ 1,5 մլն հայեր դաժանաբար սպանվեցին Օսմանյան կայսրությունում: Թուրքիան մինչ օրս շարունակում է ուրանալ Հայոց ցեղասպանությունը: Մենք կոչ ենք անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ երբեք չմոռանալ մարդկության դեմ կատարված այդ սարսափելի ոճրագործությունների մասին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---