Միրզոյանը Կասպրշիկի հետ հանդիպմանը ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջնորդական դերը![]() 26 մայիսի 2022 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ մայիսի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել անձնական ներկայացուցչի մանդատից բխող հարցերի լայն շրջանակի: Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ։ Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր: Մայիսի 25-ին Ազգային ժողովուր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ թեև ուկրաինական պատերազմի պատճառով համանախագահների շրջանում որոշակի տարակարծություններ կան, այնուամենյանիվ, ձևաչափի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոնսենսուսի մասին խոսելը չափազանցություն կլինի, բայցև այս ձևաչափի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են»,-ասել է նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |