Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած շարքային Մարտիրոսովը

Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած շարքային Մարտիրոսովը

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Դա տեղի է ունեցել մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։

Փոխանցումը կատարվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---