Տոնոյանը՝ Ջհանգիրյանի հետ հանդիպման մասին․Մեր պահանջները լսվեցին![]() 26 մայիսի 2022 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հասարակական գործիչ, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանն, ամփոփելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման արդյունքները, դրական է գնահատել ԲԴԽ ղեկավարի վերաբերմունքը` հայտարարելով, որ իրենց պահանջները լսվեցին, գրում է «Նովոստի Արմենիան»։ «Մենք Ջհանգիրյանին և ԲԴԽ երկու անդամի ներկայացրեցինք մեր պահանջները։ Պահանջեցինք բաց նիստեր անցկացնել։ Ջհանգիրյանը խորհուրդ տվեց այդ մասին միջնորդություն ներկայացնել։ Բողոքեցինք զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ դատավորի վերաբերմունքից։ Եթե մեր պահանջները չկատարվեն, մենք կրկին կգանք այստեղ», – ասել է Տոնոյանը։ Ընդ որում բազմաթիվ ծնողներ նշել են, որ Ջհանգիրյանն արհամարհական վերաբերմունք էր դրսևորում նրանց նկատմամբ։ Նրանք նշել են, որ հանդիպումն անիմաստ էր և կոչ են արել շարունակել պայքարը։ Մայիսի 26-ի առավոտից 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու «Դիմադրություն» շարժման ակտիվիստներն ակցիա էին կազմակերպել ԲԴԽ շենքի մոտ` պահանջելով հանդիպել Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Երկար բանակցություններից և ոստիկանական պատնեշը ճեղքելու փորձերից հետո 30 ծնողի թույլատրվեց հանդիպել Ջհանգիրյանի հետ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |