Տոնոյանը՝ Ջհանգիրյանի հետ հանդիպման մասին․Մեր պահանջները լսվեցին

Տոնոյանը՝ Ջհանգիրյանի հետ հանդիպման մասին․Մեր պահանջները լսվեցին

PanARMENIAN.Net - Հասարակական գործիչ, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանն, ամփոփելով ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպման արդյունքները, դրական է գնահատել ԲԴԽ ղեկավարի վերաբերմունքը` հայտարարելով, որ իրենց պահանջները լսվեցին, գրում է «Նովոստի Արմենիան»։

«Մենք Ջհանգիրյանին և ԲԴԽ երկու անդամի ներկայացրեցինք մեր պահանջները։ Պահանջեցինք բաց նիստեր անցկացնել։ Ջհանգիրյանը խորհուրդ տվեց այդ մասին միջնորդություն ներկայացնել։ Բողոքեցինք զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ դատավորի վերաբերմունքից։ Եթե մեր պահանջները չկատարվեն, մենք կրկին կգանք այստեղ», – ասել է Տոնոյանը։

Ընդ որում բազմաթիվ ծնողներ նշել են, որ Ջհանգիրյանն արհամարհական վերաբերմունք էր դրսևորում նրանց նկատմամբ։ Նրանք նշել են, որ հանդիպումն անիմաստ էր և կոչ են արել շարունակել պայքարը։

Մայիսի 26-ի առավոտից 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներն ու «Դիմադրություն» շարժման ակտիվիստներն ակցիա էին կազմակերպել ԲԴԽ շենքի մոտ` պահանջելով հանդիպել Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Երկար բանակցություններից և ոստիկանական պատնեշը ճեղքելու փորձերից հետո 30 ծնողի թույլատրվեց հանդիպել Ջհանգիրյանի հետ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---