Բաքուն ծայրահեղ մտահոգված է Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի հնարավոր բացման առնչությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ուշադրությամբ հետեւում են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի բացման շուրջ ընթացող բանակցային գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը : Նրա խոսքերով, տարածաշրջանում տիրող իրավիճակից ելնելով` Ադրբեջանը համապատասխան որոշումներ կկայացնի: «Մենք իրավունք չունենք միջամտել անկախ պետությունների երկկողմ հարաբերություններին, սակայն Ադրբեջանն իրավունք ունի ճշգրտել իր քաղաքականությունը` ելնելով տարածաշրջանում տիրող իրավիճակից», - ասել է նախագահը:



Ադրբեջանին մտահոգում է Հայաստանի հետ Թուրքիայի սահմանի հնարավոր բացման մասին տեղեկությունը, քանի որ այդ դեպքում Հայաստանը դուրս կգա տնտեսական շրջափակումից, գրում է Bakililar.AZ-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---