Լավրով․ ՀՀ-ում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ կան

Լավրով․ ՀՀ-ում ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ կան

PanARMENIAN.Net - ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսաբանական լաբորատորիաներ կան Հայաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Այդ մասին նա ասել է RT Arabic-ին հարցազրույցում։

Նա նշել է, որ Մոսկվան այս խնդիրը քննարկում է իր հարևանների հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ ձևաչափով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրների և ԱՊՀ մյուս երկրների հետ մենք կնքում ենք կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության հուշագրեր, որոնք ներառում են փոխադարձ իրազեկում այն մասին, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերը յուրաքանչյուր երկրում»,-ասել է Լավրովը։

«Կարևոր է թափանցիկությունը, որը թույլ կտա համոզվել, որ այդ ծրագրերում չկա ռազմական բաղադրիչ, քանի որ դա արգելված է Կենսաբանական և թունավոր սպառազինության արգելման մասին կոնվենցիայով։ Այդ հուշագրերը ներառում են փոխադարձ այցելություններ և ծանոթություն լաբորատորիաների գործունեությանը: Բացի այդ, գրված է, որ կողմերից յուրաքանչյուրի կենսաբանական օբյեկտներում երրորդ կողմի ռազմական ներկայացուցիչներ չպետք է լինեն», - հավելել է Լավրովը։

Մայիսի 19-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաների վերաբերյալ ռուսական կողմի բարձրացրած հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։

Երևանում ՌԴ դեսպանատունը մայիսի 18-ին, մեկնաբանելով կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում Ռուսաստանի և Հայաստանի համագործակցությունը, նշել էր, որ ռուսական կողմն ունի հարցեր կենսաբանական անվտանգության ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի փոխգործակցության վերաբերյալ:

Հայաստանն ու Ռուսաստանը 2021-ի մայիսին ստորագրել են 2019-ից բանակցվող՝ կենսաբանական անվտանգության ապահովման վերաբերյալ միջկառավարական հուշագիրը, որը ենթադրում է ամերիկյան ֆինասավորմամբ ՀՀ-ում գործող բիոլաբորատորիաներ ՌԴ մասնագետների մուտքի հնարավորություն:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---