Հայաստանում առեւտրային բանկերը կկարողանան վերանայել նախկինում տրամադրված վարկերի պայմանները

PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական բանկը քննարկել է վարկերի վերաբաշխման կանոնները: Այդ մասն PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել Հայաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը:



Նրա խոսքերով, հաշվի առնելով ճգնաժամը` Կենտրոնական բանկը վերանայել է իր դիրքորոշումը վարկերի վերաբաշխման հարցում` թույլ տալով բանկերին փոխել ներքին կանոնները: «Նոր կանոնները կվերաբերվեն վարկերի բոլոր տեսակներին, այդ թվում հիպոթեկային վարկերին»,-հաղորդել է Կենտրոնական բանկի նախագահը; Ըստ Ջավադյանի, բանկային օրենսդրության մեջ կան վարկավորման հատուկ կանոններ, որոնց համաձայն բանկերը ԿԲ-ին են ներկայացնում իրենց դրույթները եւ նրա հավանությունը ստանալուց հետո սկսում են գործել: «Բանկերն իրավունք ունեն իրենք սահմանել իրենց ներքին քաղաքականությունը եւ ԿԲ-ի կողմից որեւէ ճնշում չկա»,-ասել է նա: Այդ առնչությամբ Ջավադյանը հավելել է, որ Կենտրոնական բանկը կարող է միայն խորհուրդներ տալ այդ հարցերի շուրջ:



ԿԲ-ի կողմից նոր կանոնների հաստատումից հետո, առեւտրային բանկերը կկարողանան փոխել վարկերի մարման ժամկետն ու ժամանակացույցը, եթե հաճախորդներն եկամուտների ստացման հետ կապված ժամանակավոր խնդիրներ ունեն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---