Իրանի դեսպան․ Հավանաբար, մոտ ապագայում Իրանն ու ՀՀ-ն համաձայնության կգան գազի սվոփի շուրջ

Իրանի դեսպան․ Հավանաբար, մոտ ապագայում Իրանն ու ՀՀ-ն համաձայնության կգան գազի սվոփի շուրջ

PanARMENIAN.Net - Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին լրագրողների հետ զրույցում ասել է, որ, հավանաբար, մոտ ապագայում Իրանն ու Հայաստանը համաձայնության կգան գազի սվոփի շուրջ, տեղեկացնում է «Ազատությունը»։

«Մոտ երկու շաբաթ առաջ Երևանում անցկացրինք հայ-իրանական միջկառավարական տնտեսական 17-րդ նիստը, և այդ նիստի շրջանակում քննարկված կարևոր թեմաներից մեկը էներգետիկ ոլորտում համագործակցությունն է։ Համագործակցության մի մասը վերաբերում է գազի սվոփին։ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի՝ օրերս Իրան կատարած այցը շատ լավ արդյունքներ է ունեցել։ Հավանաբար, մոտ ապագայում Իրանի ու Հայաստանի միջև մենք կունենանք համագործակցություն սվոփի տեսքով», - ասել է նա։

Դեսպանն այլ մանրամասներ չի հայտնել։

Ավելի վաղ, Թեհրանում ընդունելով Սանոսյանին, Իրանի նավթի նախարար Ջավադ Օվջին, ըստ իրանական Shana լրատվական գործակալության, հայտարարել էր, թե Իրանը պատրաստ է գազի սվոփային գործարքի՝ իր գազամուղերը տրամադրել Թուրքմենստանից գազ ստանալու և նույն քանակի իրանական գազ Հայաստանին փոխանցելու համար։

Ընթերցեք նաև․ Իրանի դեսպան. Տարածաշրջանային ուղիները կարող են բացվել՝ հարգելով երկրների ճանաչված սահմանները

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---