ԱՀԿ․ Անհայտ ծագման հեպատիտը երեխաների մոտ հայտնաբերվել է արդեն 33 երկրում

ԱՀԿ․ Անհայտ ծագման հեպատիտը երեխաների մոտ հայտնաբերվել է արդեն 33 երկրում

PanARMENIAN.Net - Անհայտ ծագման հեպատիտը երեխաների մոտ հայտնաբերվել է արդեն 33 երկրում։ Առավել շատ են հիվանդացածները Մեծ Բրիտանիայում (222) և ԱՄՆ-ում (216)։ Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։

Վարակն ի հայտ է եկել նաև Արգենտինայում, Ավստրիայում, Բելգիայում, Կանադայում, Կորեայում, Դանիայում, Ֆրանսիայում, Հունաստանում, Ինդոնեզիայում, Իսրայելում, Իտալիայում, Ճապոնիայում և մի շարք այլ երկրներում, տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Նշվում է, որ Ռուսաստանում և Գերմանիայում դեռևս նման դեպքեր չեն գրանցվել։

ԵՄ երկրներում վարակվածների 75-ից ավելի դեպքերը բաժին են ընկնում 5 տարեկանից փոքր երեխաներին։ ԱՀԿ-ն նշում է, որ երեխաների մոտ զարգանում է լյարդի սուր անբավարարություն։ Դեպքերի 6 տոկոսում երեխաներին փոխպատվաստում է պահանջվել, 9 երեխա մահացել է։

Մասնագետները մինչ օրս դեռ չեն կարողանում պարզել վարակի աղբյուրն ու փոխանցման եղանակները։ Հիվանդների մի մասի մոտ ադենովիրուս կամ կորոնավիրուս է բացահայտվել, սակայն, դեռ տվյալներ չկան, որ հեպատիտն առաջանում է որպես բարդացում այդ վիրուսներից հետո։

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների բնորոշ ախտանշաններն են՝ աղեստամոքսային տրակտի խանգարումներ, որոնց հաջորդում է դեղնուկը (74% դեպքերում), փսխումը (73% դեպքերում), կղանքի գույնի փոփոխությունը (58% դեպքերում), փորլուծությունը (49% դեպքերում) և սրտխառնոցը (39.5% դեպքերում):

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---