Ալկոհոլի պատասխանատու օգտագործման «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը` Երևանի կոնյակի գործարանից

Ալկոհոլի պատասխանատու օգտագործման «Խմե՞լ ես, մի´ վարիր»  ծրագիրը` Երևանի կոնյակի գործարանից

PanARMENIAN.Net - Լինելով ալկոհոլի պատասխանատու օգտագործման հետևողական ջատագով՝ Երևանի կոնյակի գործարանն իրականացրել է ևս մեկ կրթական ծրագիր, որը միտված էր բարձրացնելու ալկոհոլի օգտագործման և մեքենա վարելու անհամատեղելիության մասին հանրության տեղեկացվածությունը։

Ծրագիրն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև շահառուների հնարավորինս լայն շրջանակ ներգրավելու համար «Խմե՞լ ես, մի´ վարիր» ծրագիրը Երևանի կոնյակի գործարանն իրականացրել է xDrive, «Անվտանգ երթևեկություն» և «Մոբիլ ստարտ» ավտոդպրոցների հետ համատեղ:

Ծրագիրն իրականացվել է թե´ տեսական, թե´ պրակտիկ ձևաչափով. հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել զգալու ոչ սթափ վիճակում մեքենա վարելու իրական վտանգները։

Դիտարկելով իր աշխատակիցներին իբրև ալկոհոլի պատասխանատու օգտագործման առաջնային դեսպաններ՝ ծրագրի շրջանակում Երևանի կոնյակի գործարանն անցկացրել է հատուկ դասընթաց նաև իր աշխատակիցների համար։

«Ալկոհոլի և մեքենա վարելու անհամատեղելիության մասին մեր ծրագրերը շատ են, բայց, կարծում եմ, այս մեկը հատկապես կարևոր էր, քանի որ գաղափարը ներկայացվեց հենց այն շահառուներին, ովքեր նոր են մեկնարկում իրենց վարորդական փորձը։ Վստահ եմ, որ նման բովանդակալից դասընթացներից հետո «Խմե՞լ ես, մի´ վարիր» կարգախոսը կդառնա նրանց համար իրական կրեդո և անվտանգ երթևեկության կարևոր գրավականներից մեկը», - ընդգծել է Երևանի կոնյակի գործարանի Մարդկային ռեսուրսների կառավարման գծով տնօրեն Էլիզա Մարմարյանը։

Ծրագիրն իրականացվել է Երևանի կոնյակի գործարանի «Կայունություն և պատասխանատվություն» հայեցակարգի շրջանակներում, որը ներառում է 4 հիմնարար ուղղություն՝ բնության հանդեպ հոգատար վերաբերմունք, մարդկանց արժևորում, թափոնների և օժանդակ հումքի կայուն կառավարում (շրջանաձև տնտեսության խթանում) և պատասխանատու հյուրընկալություն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---