Ոստիկանություն․ 5 անձ խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկվել

Ոստիկանություն․ 5 անձ խուլիգանության կասկածանքով բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ցուցարարների և ոստիկանության բախման վայրից 5 անձ խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին:

Հայտարարությամբ ոստիկանությունը հորդորում է ենթարկվել իրավապահների օրինական պահանջներին։

«Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն։

Կրկին հորդորում ենք հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,-ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից հիվանդանոց է տեղափոխվել նաև բաժման արդյունքում տուժած 2 քաղաքացի։ ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած քաղաքացիների քայլերթը հասել է Հանրապետության հրապարակ։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները փորձել են մտնել շենք՝ հանդիպելու նախարարների հետ: Կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանները թույլ չեն տվել ընդդիմադիրներին մտնել շենք, ինչից հետո բախում է սկսվել իրավապահների ու քաղաքացիների միջև:

 Ուշագրավ
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են
Նա ցուցումներ է տվել նմանօրինակ դեպքերը բացառելու նպատակով անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ
Պահանջում են չեղարկել թանկացումը և բյուրոյի պետի հրաժարականը
---