Ցուցարարների և ոստիկանների միջև կրկին բախում է եղել․ Կան բերման ենթարկվածներ

Ցուցարարների և ոստիկանների միջև կրկին բախում է եղել․ Կան բերման ենթարկվածներ

PanARMENIAN.Net - Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման մասնակիցների ու ոստիկանների միջև երկրորդ անգամ սկսված բախումն ու հրմշտոցն ավարտվել է մոտ մեկ տասնյակ ցուցարարների բերման ենթարկելով։

Ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակտիվիստներին` որոշ դեպքերում նույնիսկ չլսելով նրանց պարզաբանումները։ Նրանց թվում էր «Երկիր» կայքի խմբագիր Վահե Գրիգորյանը, որի վերնաշապիկը պատռել են ու թույլ չեն տվել ցույց տալ լրագրողական վկայականը, գրում է Sputnik Արմենիան։

Ավելի ուշ, սակայն, Գրիգորյանը դուրս է եկել ոստիկանության «Գազելից» ու հայտնել, որ ներսում ինքն ի վերջո կարողացել է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթը, ինչից հետո իրեն ազատ են արձակել։

Իրարանցումն ավարտվել է այն ժամանակ, երբ «Դիմադրության» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Նալբանդյան փողոցով երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ։

Կառավարության մոտ առաջին բախումից հետո հայտնի դարձավ, որ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ «Ներկա պահին նրանք գտնվում են հետազոտման փուլում: Չորս քաղաքացիների վիճակը գնահատվում է կայուն, կյանքին սպառնացող վտանգ ներկա պահին չկա: Հիվանդանոցային համալիրում համալսարանական մասնագետների հսկողության ներքո քաղաքացիները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն: Տեղեկացնենք նաև, որ 4 քաղաքացիներից 2-ը ոստիկանության ծառայողներ են»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---