Օհանյանի գույքը բռնագանձելու վերաբերյալ հայցը վարույթ է ընդունվել

Օհանյանի գույքը բռնագանձելու վերաբերյալ հայցը վարույթ է ընդունվել

PanARMENIAN.Net - Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ապրիլի 27-ին ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որն առնչվում է ԱԺ պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և նրա հետ փոխկապակցված 3 անձի։

Հայցադիմումը վարույթ է ընդունվել, հայտնում է Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Ս. Օհանյանից և նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից հօգուտ ՀՀ բռնագանձել մասնավորապես՝

Երևան քաղաքում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, ինչպես նաև 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1,092,538,513 դրամ,

477,473,907 դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 600,762,179 դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:

Օհանյանն, արձագանքելով դատախազությանը, հայտարարել է, որ «Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չի տիրապետել և չի տիրապետում», ինչպես նաև հասարակական նշանակության որևէ օբյեկտի։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն այլ գործերով ևս, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ, որոնց մասին հընթացս կտեղեկացվի:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---