Միշել․ Բաքուն Բրյուսելում հաստատել է` ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չունի

Միշել․ Բաքուն Բրյուսելում հաստատել է` ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չունի

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելըհայտարարել է, որ Բրյուսելում վերջին եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանն ու Հայաստանը հաստատել են, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չունեն։ Այդ մասին ասվում է նրա խոսնակի տարածած հայտարարության մեջ։

ՄԻշելը հավելել է, որ հակառակի վերաբերյալ շահարկումներն ափսոսանք են առաջացնում։

Նշվում է, որ Միշելը նաև ողջունել է երկու երկրի սահմանազատման հանձնաժողովների մայիսի 24-ի «առաջին, պատմական հանդիպումը» և կարևորել կայունության և անվտանգության հաստատումը ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի երկայնքով։

Միշելը նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր չլուծված խնդիրները, ներառյալ ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն առաջ մղելն ու հակամարտության արմատական պատճառների վերացումը:

Ըստ Միշելի, բոլոր հիմնական խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020-ին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է լուծեն բոլոր շահագրգիռ կողմերը՝ կայուն և արդար խաղաղության համար պայմաններ ստեղծելու նպատակով։

«Ինչպես ցանկացած հակամարտության ժառանգության դեպքում, տերմինաբանությունը հատկապես զգայուն է այս համատեքստում: Նախագահ Միշելի հայտարարությունը մայիսի 22-ին կայացած ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների նախապես որոշված արդյունքի դրսևորում: Ի վերջո, ամենակարևորն այն է, որ բոլոր խնդիրները համակողմանիորեն լուծվեն. սա ներառում է բնակչության բոլոր խմբերի իրավունքներն ու անվտանգությունը»,-ասված է հայտարարության մեջ:

Միշելը շեշտել է նաև բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը և այս հարցում հանրային հռետորաբանության կարևոր դերը:

Նշվում է նաև, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարը մոտ օրերս կմեկնի տարածաշրջան՝ հետևելու բոլոր քննարկվող ասպեկտներին:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել էր, որ կողմերը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ «Քննարկվելու են սահմանազատման հետ կապված բոլոր հացերն ու այն, ինչպես կարելի է լավագույնս կայունություն ապահովել»,-ասվում է հայտարարության մեջ։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, անդրադառնալով Բրյուսելում կայացած Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպմանը, հայտարարություն են տարածել` նշելով, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու տեսակետից։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---