1 հունիսի 2022 - 11:33 AMT
2 օրում ԱԻՆ-ը 6 օձ է տեղափոխել անվտանգ տարածք

Մայիսի 31-ից հունիսի 1-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Աբովյան, Սյունիքի մարզի Կապան, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Նորատուս և Սյունիքի մարզի Սյունիք գյուղերում։

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 2 շահմար, 1 գյուրզա, 2 լորտու և 1 սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: