Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը՝ փոխչեմպիոն

PanARMENIAN.Net - Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հունիսի 3-ին պայքարի մեջ էին մտել 96 կգ քաշային ծանրորդները, որտեղ Հայաստանը ներկայացնում էին Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը։

Երկամարտի 377 կգ արդյունքով Դավիթ Հովհաննիսյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Արա Աղանյանը։ Նա երկամարտում գրանցել է 375 կգ արդյունք։

370 կգ արդյունքով բրոնզե մեդալակիր է դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչ Ռոմեն Իմա Դուշենը։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---