ԱՀԿ․ Կապիկի ծաղիկն աննկատ է տարածվում՝ աշխարհում արդեն 550 դեպք կա 4 հունիսի 2022 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ կապիկի ծաղիկ հիվանդությունն աննկատ է տարածվում՝ աշխարհում արդեն 550 դեպք է գրանցվել։ Կազմակերպությունը հաստատել է, որ դեպքեր կան աշխարհի 30 երկրում և վարակը շարունակում է տարածվել, տեղեկացնում է CNBC-ն։ ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը հայտարարել է, որ կապիկի ծաղկի անսպասելի հայտնվելն աշխարհի մի քանի երկրում մատնանշում է, որ վիրուսը որոշ ժամանակ աննկատ տարածվել է Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի սահմաններից դուրս, որտեղ այդ հիվանդությունը սովորաբար բռնկվում է։ Ըստ ԱՀԿ-ի՝ կապիկի ծաղկի գծով տեխնիկական ղեկավար դոկտոր Ռոզամունդ Լյուիսի, վիրուսը կարող էր աննկատ տարածվել ամիսների կամ մի քանի տարվա ընթացքում, թեև ուսումնասիրությունները շարունակվում են և հստակ պատասխան դեռ չկա։ Նա նշել է, որ կապիկի ծաղիկով հիվանդների շփումներին հետևելն ու պացիենտների մեկուսացումը վճռական նշանակություն ունեն հիվանդության տարածումը կասեցնելու համար։ Հեբրեյեսուսն ասել է նաև, որ դեպքերի մեծ մասը գրանցվել է նույնասեռական տղամարդկանց շրջանում՝ հավելելով, որ ցանկացած մարդ կարող է վարակվել կապիկի ծաղիկով սերտ ֆիզիկական շփման դեպքում։ Նա հավելել է, որ հիվանդության ախտանշաններն ինքն իրեն անցնում են որոշ ժամանակ անց, սակայն, որոշ դեպքերում ընթացքը կարող է ծանր լինել։ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում կապիկի ծաղկից մահվան դեպքեր չեն գրանցվել։ Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։ Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանցիները քանդել են Շուշիի սբ Ղազանչեցոցի խաչաձև լուսամուտն և պատկերաքանդակը Տարածվել են Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցու «վերականգնման» լուսանկարներ Քոչարյանը Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին. Քաղաքական որոշում չկա իմ կարծիքն է Ըստ նրա, դա պահանջատիրական մոտեցում է «Ուիգմորը»՝ քննչական գործողությունների մասին․ Շարունակում ենք բնականոն գործունեությունը ԶԼՄ–ներին կոչ է արվում զերծ մնալ այնպիսի տեղեկությունների հրապարակումից, որոնք չեն համապատասխանում իրականությանը Պատգամավորին տրանսպորտում վիրավորած Սամվել Վարդանյանին դաժան ծեծելու առթիվ ծառայողական քննություն է նշանակվել ՄԻՊ–ը Վարդանյանին ծեծելու դեպքի առնչությամբ գրություններ կուղարկի ՆԳՆ և դատախազություն |