Բեգլարյանը՝ Ադրբեջանում ՌԻԱ-ի արգելափակման մասին․ Հերթական օրինակն է` որքան են Ադրբեջանի իշխանությունները վախենում ճշմարտությունից

Բեգլարյանը՝ Ադրբեջանում ՌԻԱ-ի արգելափակման մասին․ Հերթական օրինակն է` որքան են Ադրբեջանի իշխանությունները վախենում ճշմարտությունից

PanARMENIAN.Net - Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը, անդրադառնալով իր հարցազրույցից հետո Ադրբեջանում ՌԻԱ Նովոստի պետական լրատվամիջոցի կայքի արգելափակմանը, ասել է, որ դա հերթական օրինակն է, թե որքան են Ադրբեջանի իշխանությունները վախենում ճշմարտությունից։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում ասել է, որ ԼՂՀ իշխանություններն ուզում են, որ ՌԴ խաղաղապահներն անժամկետ մնան տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանը, նրա կարծիքով, պատրաստ չէ միջազգային միջնորդների առաջարկած երեք հստակ սկզբունքով հանրապետության հետ բանակցություններ վարել։

«Սա հերթական օրինակն է, թե որքան են Ադրբեջանի իշխանությունները վախենում ճշմարտությունից, քանի որ հարցազրույցում ես ներկայացրել եմ ադրբեջանական հանցագործություններն ու ագրեսիվ գործողությունները ոչ միայն հայերի, այլև Ռուսաստանի դեմ, ինչպես նաև Արցախի ներկայի ու ապագայի հետ կապված իրողությունները և մեր հստակ դիրքորոշումները՝ առանց որևէ ագրեսիվ խոսքի ու քարոզչական ձևակերպումների։

Ի դեպ, ադրբեջանական մամուլը լի է ոչ միայն իմ դեմ անձնական հաշվեհարդարի, այլև հակառուսական կոչերով»,–նշել է Բեգլարյանը։

Բեգլարյանը ՌԻԱ Նովոստիի տված հարցազրույցում ասել է նաև, որ ԼՂՀ իշխանությունները մշտապես բանակցում են Երևանի հետ հանրապետության ճանաչման շուրջ, սակայն առաջընթաց դեռ չկա։ Նա հավելել է նաև, որ փաստացի Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև հորիզոնական կապեր են հաստատված` ինչպես «հավասարը հավասարի հետ»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---