ԱՆ․ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում 60 տուժածից 4-ն է մնացել ստացիոնարում

ԱՆ․ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում 60 տուժածից 4-ն է մնացել ստացիոնարում

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Երևանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով բուժկենտրոններ տեղափոխված 60 տուժածից 4-ն է մնացել ստացիոնարում։

«Ժամը 13:30-ի դրությամբ՝ հունիսի 3-ի միջադեպից տուժած 4 անձ է շարունակում բուժումը ստացիոնար պայմաններում: Վերջիններս գտնվում են մասնագետների հսկողության տակ»,-տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մյուս տուժածները դուրս են գրվել:

Հունիսի 3-ի երեկոյան կառավարական ամառանոցների մոտ քաշքշուկ է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել։ Ընդդիմադիրները բողոքի երթով գնացել էին կառավարական ամառանոցների մոտ, որտեղ ակցիա էին իրականացնում և պահանջում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---