Միրզոյան․ Դեսպանի պաշտոնում քաղաքական նշանակումը տարածված պրակտիկա է

Միրզոյան․ Դեսպանի պաշտոնում քաղաքական նշանակումը տարածված պրակտիկա է

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, 2021-ի պետբյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ խոսելով դեսպաններրի նշանակումների մասին, ասել էլ է, որ այդ պաշտոնում քաղաքական նշանակումը տարածված պրակտիկա է։

Նա նշել է, որ գործում է նույն տրամաբանությունը, ինչ ԱԳ նախարարի նշանակման հարցում՝ հավելելով, որ իր պաշտոնը զբաղեցնողներից ոչ բոլորն են դիվանագետներ։

Պատասխանելով հարցին, թե ինչու Դիվանագիտական դպրոց ընդունված 20 անձից ավարտել է միայն 11-ը՝ Միրզոյանն ասել է, որ միշտ էլ դժվար է եղել այդ դպրոցն ավարտելը և այդ ոլորտում գործի անցնելը։ Նա նշել է, որ 11 ավարտածից միայն 5-ն է սկսել աշխատանք ԱԳՆ համակարգում, որից 1-ն էլ հետագայում չի շարունակել անձնական պատճառներով։

Խոսելով տարբեր երկներում ՀՀ դեսպանատների գործունեության մասին՝ Միրզոյանն ասել է, որ դեսպանատների համար շենքերի վարձակալության փոխարեն որդեգրել են դրանք գնելու քաղաքականությունը։

 Ուշագրավ
---