«Մաթևոսյան Վայն». Գինին «ապրող էակ» է

«Մաթևոսյան Վայն». Գինին «ապրող էակ» է

PanARMENIAN.Net - Տարվա ամենախոշոր գինու փառատոնն իր դռներն էր բացել գինի արտադրողների, գինու սիրահարների և հազարավոր զբոսաշրջիկների համար, որոնք իրենց օրակարգում հատուկ տեղ էին հատկացրել հայկական գինիները համտեսելու համար։

Մեկ բաժակ գինի, լավ տրամադրություն՝ մեկ նպատակի՝ հանուն Հայաստանի գինեգործության զարգացման։

Մոսկովյան, Սարյան, Թումանյան փողոցներում Ակբա բանկի և «Վիզա» միջազգային վճարային համակարգի աջակցությամբ անցկացվեցին «Երևանի գինու օրերը»․ մասնակից մի քանի տասնյակ արտադրողներ դեմ առ դեմ հանդիպեցին իրենց սպառողի հետ, տեղում նրանց հյուրասիրեցին ու ծանոթացրին նոր տեսականու հետ։

«Մաթևոսյան Վայնը» ցուցադրել է նաև սև խաղողից վարդագույն երանգով «Ռոզե» տեսակի գինին, որը մեկ ամսից արդեն շուկայում կհայտնվի։

Ընկերության տնօրեն Վազգեն Մաթևոսյանը պատմել է՝ «Մաթևոսյան Վայնն» ընտանեկան բիզնես է. հայրը գործարանում գինու որակի պատասխանատուն է, որդին կրթություն է ստանում գինեգործություն մասնագիտացմամբ: Այլ կերպ չեն կարող. գինին իրենց տան անդամն է։

«Մաթևոսյան Վայն» ընկերությունը հիմնել են 2001-ին և 21 տարվա ընթացքում դաշտում իրենց տարբերվող տեղն ու ձեռագիրն են ստեղծել։ Հետ նայելով՝ չեն կարողանում մոռանալ՝ կառուցման հենց առաջին օրից իրենց բիզնեսին ձեռք է մեկնել Ակբա բանկը։

«Գինին «ապրող էակ» է, գինու հետ անընդհատ շփվում ես, գինին արտադրությունների մեջ լրիվ ուրիշ դաս է։ Հետևում ենք որակին, բոլորս գիտենք գինու արտադրման պրոցեսից մինչև շշալցման նրբությունները։ Մարդիկ իմանալով, ճանաչելով, տեսնելով արդեն գիտեն, որ սա՛ պետք է ընտրեն։ Ամենանեղ պահերին Ակբա բանկը յուրահատուկ ձևով մեզ փորձել է միշտ օգնել, նույնիսկ այսօր էլ օգնել է, չենք տեսնել այնպիսի մի պահ, որ մենակ մնաք։ Մենակ չի թղնում․ թե՛ մթերման, թե՛ սարքավորումների ձեռքբերման ժամանակ: Թեկուզ անհնարինը անում է մեզ համար Ակբա բանկը»,– նշել է ՝ «Մաթևոսյան Վայն» ընկերության տնօրեն Վազգեն Մաթևոսյանը:

Արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է․ «Մաթևոսյան Վայնին» ծանոթ են Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստանի գինեսերները։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---