7 հունիսի 2022 - 10:42 AMT
Արցախի ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանին մեղադրանք է առաջադրվել

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանին մեղադրանք է առաջադրվել: Այդ մասին հարցմանն ի պատասխան հայտնել են Արցախի դատախազությունից, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Մեղադրանքն առաջադրվել է Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական անփութության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Նշվում է, որ թեև Խանումյանը մեղադրյալի կարգավիճակ ունի դեռևս 2022-ի ապրիլի 13-ից, սակայն, առայսօր շարունակում է պաշտոնավարել։