7 հունիսի 2022 - 10:43 AMT
Պապիկյան․ ԳՇ պետը կնշանակվի ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններից հետո

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, անդրադառնալով ԶՈւ ԳՇ պետի նշանակման հարցին, ասել է, որ նշանակումը կարվի ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններից հետո, որոնց համաձայն ԳՇ պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։

Նա հավելել է, որ ԶՈւ–ն զբաղվելու է միայն երկրի պաշտպանությամբ, մարտական պատրաստությամբ, իսկ գնումներով, սպասարկմամբ, ապահովմամբ պիտի զբաղվեն ՊՆ այլ վարչություններ։ Պապիկյանն ասել է, որ նոր օրենսդրական փաթեթն առաջիկայում կներկայացվի ԱԺ։

ՀՀ ԶՈւ-ն ԳՇ պետ չունի 2022–ի փետրվարի 24-ից, երբ Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ ազատվեց այդ պաշտոնից։ Դավթյանն այդ պաշտոնին նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։