7 հունիսի 2022 - 14:51 AMT
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Հանրապետության տարածքում հունիսի 7-ի կեսօրից հետո, 8-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 9-12-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 7-9-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում՝ hունիսի 7-ի երեկոյան ժամերին, 8-12-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ: Մայրաքաղաքում հունիսի 9-ի ցերեկը կգրանցվի +31, իսկ հունիսի 10-ին՝ +29: