Դիլիջանի կարի ֆաբրիկան կվերագործարկվի որպես ժամանակակից բազմաֆունկցիոնալ կառույց

Դիլիջանի կարի ֆաբրիկան կվերագործարկվի որպես ժամանակակից բազմաֆունկցիոնալ կառույց

PanARMENIAN.Net - Դիլիջանի կարի ֆաբրիկան կվերագործարկի որպես ժամանակակից բազմաֆունկցիոնալ կառույց, որը կծառայի որպես փոքր բիզնեսի և համայնքի բնակիչների գործունեության հարթակ։

Եվրոպական միությանկողմից համաֆինանսավորվող (1 մլն եվրո) ծրագիրն իրականացվում է Դիլիջան համայնքի կողմից՝ IDeA բարեգործական հիմնադրամի (համաֆինանսավորող), Տուրիզմի և քաղաքաշինության հիմնադրամի և Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ գործընկերությամբ: Ծրագիրն իրականացվում է ԵՄ՝ «Համայնքի ղեկավարներ՝ հանուն տնտեսական զարգացման» տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում:

Դիլիջանում և հարակից համայնքներում մասնավոր ոլորտի կողմից ուղղորդվող տնտեսական աճի խթանում» ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել հունիսի 7-ին, Դիլիջանի համայնքապետարանում: Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Ն.Գ. տիկին Անդրեա Վիկտորինը, Տավուշի մարզպետի տեղակալ պարոն Նարեկ Ղուշչյանը, Դիլիջանի քաղաքապետ Դավիդ Սարգսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ գործընկեր կազմակերպություններից:

Վերակառուցման ենթակա է ավելի քան 5500 մ² տարածք (3500 մ² և կանաչ գոտի), որը հավակնում է դառնալ բազմաֆունկցիոնալ, ստեղծարար արդյունաբերության տարածք, որտեղ կլինեն արհեստագործական արտադրամասեր, հանգստի և կրթական տարածքներ՝ հագեցած ժամանակակից տեխնոլոգիական և նորարարական լուծումներով: Կարի ֆաբրիկայի հարակից տարածքները կդառնան կանաչ և հանգստի գոտիներ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հիմնադրել բիզնեսի աջկացման և ստեղծարար արդյունաբերության կենտրոններ, սպասարկման ոլորտի աջակցման ասոցիացիա, ինչպես նաև նպաստել համայնքում գործող զբաղվածության կենտրոնի ընդլյանմանը:

Նախագծի նպատակն է աջակցել համայնքների ղեկավարներին և համայնքապետարաններին՝ դառնալու կայուն տնտեսական աճի և աշխատատեղերի ստեղծման ակտիվ օժանդակողներ՝ կայուն տնտեսական զարգացման նպատակով բարելավելով բիզնես միջավայրը, խթանելով ձեռներեցությունը և ներգրավելով ներդրումներ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---