Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ վարչապետի և նախկին նախագահի

Վարչական դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ վարչապետի և նախկին նախագահի

PanARMENIAN.Net - Վարչական դատարանը մերժել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Այս մասին հայտնել է Գասպարյանի պաշտպան Շուշանիկ Ստեփանյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

«Ես դատական կազմից երեկ եմ տեղեկացել, որ մերժվել է հայցը, վճիռը մեզ մոտ չէ և դատական ակտին չենք տիրապետում, տեղեկություններ չունենք անգամ հիմնավորումների վերաբերյալ։ Դատարանը դրանք պետք է փոստով ուղարկի կողմերին»,- նշել է պաշտպանը։

Այն հարցին, թե պատրաստվո՞ւմ են բողոքարկել որոշումը՝ Ստեփանյանն ասել է, որ հիմնավորումներին կծանոթանան և, ըստ այդմ, կորոշեն։

Օնիկ Գասպարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով առոչինչ ճանաչել ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը։ Այս գործը դատարան էր մուտքագրվել 2021 թվականի մարտի 17-ին։

Օնիկ Գասպարյանը ԳՇ պետի պաշտոնից հեռացվեց իր և բարձրաստիճան զինվորականների կողմից վարչապետի հրաժարականի պահանջից հետո։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---