CodeSignal-ը՝ BarCamp միջոցառման ոսկե հովանավոր

CodeSignal-ը՝ BarCamp միջոցառման ոսկե հովանավոր

PanARMENIAN.Net - CodeSignal ընկերությունը այս տարի ՏՏ և մեդիա ամենասպասված միջոցառումներից մեկի՝ BarCamp Yerevan-ի ոսկե հովանավորն է։ Հունիսի 18-19 կայանալիք միջոցառմանը ընկերության խոսնակները հանդես են գալու ոլորտային բարձրակարգ ներկայացումներով։

Ենթակառուցվածքների ինժեներ Արամ Դրամբյանը ներկայացնելու է Live Interview Architecture on AWS թեման, ծրագրային ապահովման ավագ ինժեներ/ տեխնիկական ղեկավար Ռուբեն Աշուղյանը ներկայացնելու է Harry Potter and Remote Code Execution հետաքրքիր անվանումով թեման, իսկ ինժեներական ղեկավար Ալբերտ Սահակյանը ներկայացնելու է Building Advanced Online IDE թեման։

BarCamp-ին ներկա է գտնվելու նաև Սիլիկոնյան հովտից այս օրերին Հայաստան եկած CodeSignal ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Տիգրան Սլոյանը, ով միջոցառման ընթացքում Fireside chat ֆորմատով զրույց է ունենալու մասնակիցների հետ։

Միջոցառումը տեղի է ունենալու հունիսի 18-19-ին Ամերիկյան hամալսարանում, գրանցվել կարելի է միջոցառման կայքում։

Հայ հիմնադիրների կողմից ստեղծված CodeSignal ստարտափը տրամադրում է տարբեր գործիքներ, որոնք օգնում են տեխնիկական հարցազրույցներ անցկացնել և ավտոմատ կերպով գնահատել աշխատանքի դիմորդների կարողությունները, ինչի շնորհիվ մարդիկ աշխատանքի են ընդունվում ոչ թե իրենց CV-ի հիման վրա, այլ գիտելիքների և հմտությունների։ CodeSignal-ի լուծումներին վստահում են այնպիսի նորարարական տեխնոլոգիական ընկերություններ, ֆինանսական հաստատություններ և խոշոր ձեռնարկություններ, ինչպիսիք են Uber, Netflix, Zoom, Meta, Pinterest, Dropbox, Visa և Capital One. 2021թ.-ին CodeSignal-ը ներառվել է The Silicon Review-ի տարվա լավագույն 50 գործատուների ցուցակում։ CodeSignal-ն ամփոփեց նախորդ տարին կազմակերպության համար կարևորագույն ձեռքբերումներով. series B $25 միլիոն ֆինանսավորում ստանալուց ընդամենը 10 ամիս անց ընկերությունն ստացավ series C $50 միլիոն ներդրում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---