ԱԻՆ-ը ՌԴ-ից հրշեջ-փրկարարական 6 մեքենա է նվեր ստացել

ԱԻՆ-ը ՌԴ-ից հրշեջ-փրկարարական 6 մեքենա է նվեր ստացել

PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարությունից որպես մարդասիրական օգնություն ստացել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա:

Վերոնշյալ գույքի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետությունում։

Հայկական կողմից փոխադրամիջոցներն ընդունել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---