Լավրով․ «3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում

Լավրով․ «3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Անկարայում թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում ասել է, որ Հարավային Կովկասի գծով «3+3» ձևաչափով 2-րդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։

Նա նշել է, որ պայմանավորվել են, թե ինչպես շարունակել աշխատանքը Հարավային Կովկասում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Գիտեք, որ Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվել է «3+3» ձևաչափը: Առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց մենք շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք նրանց այնտեղ տեսնել: Հերթական հանդիպումը պատրաստվում է, և, կարծում եմ, շատ մոտ ապագայում մենք կկարողանանք հայտարարել դրա անցկացման մասին»,-նշել է Լավրովը:

«3+3» ձևաչափում նախատեսվում է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի մասնակցությունը, սակայն, Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցի այդ ձևաչափի աշխատանքներին և չի մասնակցել առաջին հանդիպմանը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---