Նախազգուշացում ճանապարհորդներին՝ կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար

Նախազգուշացում ճանապարհորդներին՝ կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար

PanARMENIAN.Net - Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ճանապարհորդներին հասցեագրված նախազգուշացում է հրապարակել՝ կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար։

Կապիկի ծաղկի դեպքեր արձանագրած երկրներ (ներկայումս՝ Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա, Արաբական որոշ երկրներ) կամ կապիկի ծաղկի էնդեմիկ երկրներ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Կոնգոյի Հանրապետություն, Նիգերիա, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Կամերուն, Կոտ դ'Իվուար, Գաբոն, Լիբերիա, Սիերա Լեոնե, Սուդան) ճանապարհորդելիս կապիկի ծաղիկ հիվանդությունից խուսափելու համար անհրաժեշտ է.

• խուսափել հիվանդ մարդկանց հետ սերտ շփումից,

• խուսափել մահացած կամ կենդանի վայրի կենդանիների հետ շփումից, ինչպիսիք են փոքր կաթնասունները, ներառյալ՝ կրծողները (առնետներ, սկյուռներ) և պրիմատները (կապիկներ, կապիկներ),

• խուսափել վայրի որսի միս ուտելուց կամ պատրաստելուց, վարակված կենդանիների հետ շփվելուց կամ Աֆրիկայի վայրի կենդանիներից ստացված մթերքներ (քսուքներ, լոսյոններ, փոշիներ) օգտագործելուց,

• խուսափել հիվանդ մարդկանց կողմից օգտագործվող աղտոտված իրերի հետ (օրինակ՝ հագուստ, անկողնային պարագաներ կամ բժշկական կազմակերպություններում օգտագործվող նյութեր) շփվելուց:

Նշվում է, որ չնայած, հանրության համար ռիսկը գնահատվում է ցածր, այնուամենայնիվ ճանապարհորդը պետք է անհապաղ դիմի բժշկական օգնության, եթե նրա մոտ առաջանում է նոր, անբացատրելի մաշկային ցան (մարմնի որևէ մասի վերքեր), ջերմությամբ և դողով կամ առանց դրա, և խուսափի ուրիշների հետ շփումից: Ինչպես նաև անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե ախտանշանների ի հայտ գալուց մինչև մեկ ամիս առաջ ճանապարհորդը եղել է մի տարածքում, որտեղ գրանցվել է կապիկի ծաղկի դեպք կամ եղել է շփում կապիկի ծաղիկով վարակված անձի հետ։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է, որ կապիկի ծաղիկ հիվանդությունն աննկատ է տարածվում, և հաստատել, որ դեպքեր կան աշխարհի 30 երկրում։

Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։

Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---