Թուրք պաշտոնյա․ Թուրքիան մտադիր է ավելացնել բեռնափոխադրումների հոսքը «Զանգեզուրի միջանցքի» օգնությամբ

Թուրք պաշտոնյա․ Թուրքիան մտադիր է ավելացնել բեռնափոխադրումների հոսքը «Զանգեզուրի միջանցքի» օգնությամբ

PanARMENIAN.Net - Թուրքիայում և Մերձավոր Արևելքի երկրներում Ավտոմոբիլային տրանսպորտի միջազգային միության մշտական ներկայացուցիչ Էրման Էրեկեն հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է ներգրավել Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկների ապրանքաշրջանառության կեսից ավելին։

Ըստ նրա, «Զանգեզուրի միջանցքի» բացումն օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Մասնավորապես, ըստ նրա, դա թույլ կտա ավելացնել Թուրքիայի տարածքով տարանցվող բեռնափոխադրումների ծավալը Իրաքի, Սիրիայի և Միջերկրածովյան նավահանգիստներից, գրում է «Sputnik Ադրբեջանը»։

«Այժմ բեռնատարների միջին տարեկան շրջանառությունը Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև կազմում է 110-120,000 բեռնատար։ «Զանգեզուրի միջանցքի» բացմամբ և Ադրբեջանում մի շարք ընթացակարգերի պարզեցմամբ այստեղով կանցնի այդ բեռների կեսից ավելին»,-ասել է նա։

Ադրբեջանը պարբերաբար հայտարարում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Հայաստանի տարածքով՝ մոտ 40 կմ կազմող «Զանգեզուրի միջանցքով»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---