Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է հրապարակել «Տարեկան վիճակագրական տեղեկագիրը»

PanARMENIAN.Net - Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 7-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց «Կարգավորվող շուկայի օպերատորի կողմից իր ինտերնետային կայքում հրապարակվող տեղեկությունների ծավալը եւ հրապարակման կարգը» կանոնակարգ 5/06-ը:



Փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին «Բանկերի կողմից ավանդների եւ ավանդատուների վերաբերյալ տեղեկատվական էլեկտրոնային համակարգի վարման եւ տվյալների պահպանման կարգ»-ում եւ «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման լիցենզավորումը, կարգավորումը եւ վերահսկողությունը» կանոնակարգ 11-ում:



Խորհուրդը որոշեց վերաձեւակերպել «ԳՐ-ԱՎ-ՄՈ» ՍՊԸ գրավատան լիցենզիան: Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա տրամադրվեց «Սթար Դիվայդ» ՓԲԸ-ի թիվ 6 մասնաճյուղին, «ՊՐՈՖՖԻՆԱՆՍ» ՓԲԸ-ն ստացավ գրավատան կազմակերպման լիցենզիա:



ԿԲ կառավարման բարձրագույն մարմնի որոշմամբ «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին «ՄԱՆԻ ԳՐԱՄ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում ու «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ին «ՌԻԱ ՄԱՆԻ ԹՐԵՆՍՖԸՐ» եւ «ԻՆՏԵԼԷՔՍՊՐԵՍ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվություններ տրամադրվեցին:



Ուժը կորցրած ճանաչվեցին «Գլոբփեյմենթս» ՍՊԸ-ի (լիցենզիա թիվ 11) դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության գործունեության իրականացման լիցենզիան եւ «Հարութ-Հակոբ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե130 լիցենզիան` իրենց դիմումների համաձայն:



ԿԲ խորհուրդը որոշեց հրապարակել ՀՀ ԿԲ 2008 թ. «Տարեկան վիճակագրական տեղեկագիրը»:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---