Դոնֆրիդ․ ՀՀ-ն ու Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման առաջընթացի հնարավորություն ունեն

Դոնֆրիդ․ ՀՀ-ն ու Ադրբեջանը հարաբերությունների կարգավորման առաջընթացի հնարավորություն ունեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի գծով օգնական Քարեն Դոնֆրիդը կարծիք է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն առաջընթաց գրանցելու երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացում։, գրում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ՝ իրական հույս կա, որ Ադրբեջանը և Հայաստանը բարենպաստ հնարավորություն ունեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի և ԼՂ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորման որոնման համար: Կարծում եմ՝ տեսել ենք, որ երկու երկրներն էլ էական քայլեր են ձեռնարկել: ԱՄՆ-ն աջակցում է դրան», - ասել է պաշտոնյան։

Ավելի վաղ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Նեդ Փրայսը, անդրադառնալով ԱՄՆ-ում գտնվող Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպմանը պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդի հետ, ասել էր, որ վերջինս Հաջիևին կփոխանցի ԱՄՆ-ի շահագրգռվածությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ գործակցությանը, այդ թվում որպես Մինսկի խմբի համանախագահ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---