Լավրով․ Աշխատում ենք ՀՀ-ում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ

Լավրով․ Աշխատում ենք ՀՀ-ում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսում հայտնել է, որ, հաշվի առնելով հայկական կողմի ցանկությունը, ՌԴ-ն աշխատում է Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ։

«Հաշվի առնելով մեր հայ ընկերների ցանկությունը՝ մենք աշխատում ենք ավելացնել ռուսական դպրոցների թիվը, նպաստել ռուսերենի ուսուցիչների որակավորման բարձրացմանը և ռուսաստանյան բուհերում սովորել ցանկացող հայերի քվոտաների ավելացմանը», - նշել է Լավրովը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Հայաստանն ամրապնդում են համագործակցությունը հումանիտար ոլորտում՝ պահպանելով միասնական կրթական, գիտական, լեզվական տարածքը։

Սերգեյ Լավրովը Երևան է ժամանել հունիսի 8-ին։ Նրա այցը պաշտոնական է։ Հունիսի 9-ին Լավրովը հանդիպումներ կունենա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հունիսի 10-ին Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստին։ Լավրովը Երևան է ժամանել Անկարայից՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---