Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Լավրովին․ Սահմանազատման ընթացքում հայ-ադրբեջանական պետսահմանից դուրս այլ հարցերի դիտարկում չի նախատեսվում

Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Լավրովին․ Սահմանազատման ընթացքում հայ-ադրբեջանական պետսահմանից դուրս այլ հարցերի դիտարկում չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Երևանում արված այն հայտարարությանը, որ ԱՀ Փառուխի գյուղի հարցը կլուծվի սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների գործունեությունը միտված է բացառապես «երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատմանը», գրում է Haqqin.az-ը։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևայի հայտարարության մեջ ասվում է, որ «սահմանազատման գործընթացի շրջանակում հայ-ադրբեջանական պետական սահմանից դուրս այլ հարցերի դիտարկում չի նախատեսվում, այդ թվում ՝ կապված այն տարածքների հետ, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորակազմը»։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Լավրովի հետ համատեղ ժամանակ ասել է, որ ՀՀ-ն շարունակում է հավատալ, որ ռուսական խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հաստատված ստատուս քվոն` 2021-ի մարտի 23-ի դրությամբ առկա իրավիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինված ուժերի` Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժմամբ։

Անդրադառնալով այդ հարցին՝ Լավրովն ասել է, որ Փառուխի հարցը կլուծվի սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում։ Լավրովը նշել է, որ Փառուխի հարցը ռուս զինվորականները շարունակում են դիտարկել որպես առաջնահերթություն։ «Այս իրավիճակի հետ կապված լարվածության որոշակի թուլացում կա։ Կարծում ենք, որ սահմանազատման առարկայական աշխատանքներ սկսելու շրջանակում այդ հարցերն անպայման կքննարկվեն և լուծում կստանան»,–ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---