Առաջիկայում լույս կտեսնի հայկական կենցաղի առարկաների լուսանկարչական ալբոմը 7 ապրիլի 2009 - 22:28 AMT PanARMENIAN.Net - Գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցին 40 տարի շարունակ հավաքել է հայկական կենցաղի առարկաների հավաքածուն, որոնց լուսանկարները ներկայացված են միասնական գրքով: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկայում: «Տիգրան Մեծ» հրատարակչության գրքում կընդգրկվեն հայկական կենցաղի 3150 հնամյա առարկաների լուսանկարներ Հայաստանի տարբեր շրջաններից: «Գրքի նպատակն է ներկայացնել կենցաղի առարկաների մշակութային արժեքի մակարդակը հայ ընտանիքում: Չէ որ յուրաքանչյուր առարկա իր խորը իմաստն ունի, սկսած զարդերից եւ վերջացրած խոհանոցային սպասքով»,-պարզաբանել է նկարչուհին: Գրքում ներկայացված են 150 արծաթե գոտիների, կահույքի առարկաների, օրորոցների, ժամացույցների, ինչպես նաեւ շուրջ 100 սափորների լուսանկարներ, ընդ որում այդ սափորներից մի քանիսը պատրաստվել են դեռեւս մեր թվարկությունից առաջ: Գրքի առաջաբանում Լուսիկ Ագուլեցու հոդվածի հետ մեկտեղ կհրապարակվեն 9 ազգագրագետների հոդվածներ հայկական կենցաղի մասին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին |