Միրզոյան․ ՀԱՊԿ-ի անհրաժեշտությունը կմեծանա և դուրս կգա եվրասիական տարածաշրջանի սահմաններից

Միրզոյան․ ՀԱՊԿ-ի անհրաժեշտությունը կմեծանա և դուրս կգա եվրասիական տարածաշրջանի սահմաններից

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում ասել է, որ քայլ առ քայլ ՀԱՊԿ-ը դառնում է ավելի ու ավելի կարևոր դերակատար անդամ երկրների և, ընդհանուր առմամբ, Եվրասիական տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։

Նա նշել է, թե դեռ շատ անելիքներ կան, բայց արդեն պարզ է, որ ՀԱՊԿ-ի անհրաժեշտությունը՝ որպես անվտանգության դոնոր, աստիճանաբար կմեծանա և դուրս կգա եվրասիական տարածաշրջանի այն սահմաններից, որոնք ի սկզբանե ուրվագծել էին, հայտնում է Aysor.am-ը։

«Մեր կազմակերպության առաջ ի սկզբանե բարդ խնդիր է դրված, քանի որ հավաքական անվտանգության յուրաքանչյուր տարածաշրջան ունի իր առանձնահատկությունները, իր տեղական կարիքներն ու պահանջները, իր առաջնահերթությունները», - ասել է Միրզոյանը։

ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Երևանում, չորրորդ եռամսյակում։

 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---