ՌԻԱ Նովոստին հեռացրել է Բեգլարյանի հետ հարցազրույցն Ադրբեջանում արգելափակումից հետո

ՌԻԱ Նովոստին հեռացրել է Բեգլարյանի հետ հարցազրույցն Ադրբեջանում արգելափակումից հետո

PanARMENIAN.Net - Ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը կայքից հեռացրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը։

Հունիսի 3-ին հրապարակված Բեգլարյանի հարցազրույցից հետո Ադրբեջանում ՌԻԱ Նովոստիի կայքն արգելափակվել էր։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «անջատողական միտումներով» այդ հարցազրույցի հրապարակումը «ստվերում է խաղաղության հաստատմանն ուղղված ՌԴ ջանքերը» և հակասում է ՌԴ և Ադրբեջանի միջև Դաշնակցային փոխգործակցության մասին 2022թ․ հռչակագրին:

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում ասել է, որ ԼՂՀ իշխանություններն ուզում են, որ ՌԴ խաղաղապահները մնան տարածաշրջանում, քանի որ Ադրբեջանը, նրա կարծիքով, պատրաստ չէ միջազգային միջնորդների առաջարկած երեք հստակ սկզբունքով հանրապետության հետ բանակցություններ վարել. տարածքային ամբողջականություն, ազգի ինքնորոշման իրավունք և ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքի չկիրառում։ Նա հավելել է, որ երբ հակամարտությունը կարգավորվի, ԼՂ-ի և Ռուսաստանի միջև կարող է քննարկվել խաղաղապահների հետագա հարցը։

Բեգլարյանն ասել է, որ ԼՂՀ իշխանությունները մշտապես բանակցում են Երևանի հետ հանրապետության ճանաչման շուրջ, սակայն առաջընթաց դեռ չկա։ Նա հավելել է նաև, որ փաստացի Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև հորիզոնական կապեր են հաստատված` ինչպես «հավասարը հավասարի հետ»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---