Վրաստանի ազգային փոքրամասնությունները քաղաքական կուսակցություն են ստեղծել

PanARMENIAN.Net - Վրաստանի իրավապաշտպան կազմակերպությունների եւ ազգային փոքրամասնությունների «Իրավահավասարություն» դաշինքը վերափոխվել է քաղաքական կուսակցության: Կուսակցության ստեղծման նպատակն է նեգրավել Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին երկրի քաղաքական կյանքի մեջ, ասել է նախաձեռնող խմբի ղեկավար եւ հավանաբար կուսակցության նախագահ Մայա Չիգոեւա-Ցաբոշվիլին: Նրա խոսքերով, պետությունը պարտավոր է հարգել յուրաքանչյուր քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը, անկախ նրա ազգային եւ կրոնական պատկանելությունից:



«Այսօր Վրաստանը կանգնած է մեծ մարտահրվերի առջեւ: Երկրում քաղաքական, տնտեսական ու սոցիալական ճգնաժամ է: Այդ պատճառով երկրում բնակվող մարդիկ, որոնց համար Վրաստանն ուղղակի տարածք չէ, պարտավոր են իրենց ներդրումն ունենալ պետության կառուցման գործում»,-նշել է Չիգոեւա-Ցաբոշվիլին: Կուսակցությանը կանդամակցեն վրացիներ, հայեր, օսեր եւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հաղորդում է TrendNews-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---